ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Ջենիֆեր Լոպեսի համերգի ընդհանուր գումարը 12 միլիոն դոլար է դարձել. 6 միլիոնը՝ տոմսերից, նույնքան՝ պետական միջոցներից

Ջենիֆեր Լոպեսի համերգի ընդհանուր գումարը 12 միլիոն դոլար է դարձել. 6 միլիոնը՝ տոմսերից, նույնքան՝ պետական միջոցներից
03.08.2025 | 11:38

Հարգելի’ ընկերներ, իմ կարծիքով, իրականում Ջեննիֆեր Լոպեսի համերգի համար կառավարությունը ոչինչ էլ չի հատկացրել։ Պարզաբանեմ կարծիքս՝ այս համերգը նախատեսված է եղել ամիսներ առաջ, երգչուհու տարածաշրջանային շրջագայության սահմաններում, երբ նույնիսկ խոսք չկար համերգին կառավարության հատկացման մասին։

Համերգը վճարովի է, արդեն իսկ վաճառվել է մոտ 6-7 միլիոն դոլլարի տոմս։

Իսկ շահարկվող գումարը կառավարությունը դեռևս 2023 թվականին հատկացրել էր Սնուպ Դոգի համերգի համար, որը չկայացավ, իսկ գումարն այդպես էլ չվերադարձվեց (կա նախաձեռնված քրեական վարույթ)։

Ընդամենը, Ջեննիֆեր Լոպեսի համերգից մեկ օր առաջ որոշվեց բացահայտ ատկատներով փոշիացված և արդեն իսկ գոյություն չունեցող գումարը կառավարության որոշմամբ «դուրս գրել» Լոպեսի համերգի վրա, ինչն ապագայում մեկ այլ քրեական վարույթի առարկա է դառնալու, քանի որ ստացվում է՝ Ջենիֆեր Լոպեսի համերգի ընդհանուր գումարը 12 միլիոն դոլլար է դարձել՝ 6 միլիոնը տոմսերից, նույնքան՝ պետական միջոցներից, ինչն անհավանական է։

Րաֆֆի ԱՍԼԱՆՅԱՆ

Փաստաբան

Հ.Գ.

Այնպես որ, եկեք երգչուհուն հանգիստ թողնենք, վայելենք մեգաաստղի այցը մեր հայրենիք՝ իր բոլոր դրական հետևանքներով, և ավելի շատ մտածենք մեր իրականության, մեր երկրի արատավոր բարքերի մասին, ինչում մեղավոր է ոչ թե Լոպեսը, այլ ինքներս:

Դիտվել է՝ 3874

Մեկնաբանություններ